ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Թրամփը Մեյի ու Մակրոնի հետ քննարկել է Սիրիայի դեմ հրթիռային հարձակումը

Թրամփը Մեյի ու Մակրոնի հետ քննարկել է Սիրիայի դեմ հրթիռային հարձակումը
15.04.2018 | 11:21

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայի դեմ հրթիռային հարձակումը, հաղորդում է Սպիտակ տունը: Նախագահները համաձայնել են, որ Սիրիայում օդային հարվածները «հաջող էին եւ անհրաժեշտ քիմիական զենքի հետագա օգտագործումը կանխելու համար»:

Դիտվել է՝ 1608

Մեկնաբանություններ